Մարտի 12-ին, ժամը 7.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 29-ամյա Ռուդիկ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2008թ. մարտի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի (առանց գողության նպատակի ավտոառեւանգում) հատկանիշներով: