Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ Դավիթ  Թադեւոսյանը, որն առողջական խնդիրներ է ձեռք բերել զինծառայության ընթացքում, ֆինանսական աջակցության կարիք ունի։

NEWS.am–ն ավելի վաղ անդրադարձել է 21–ամյա Դավիթի պատմությանը։ Դավիթը ծառայել է Արցախում։ Զորացրվելուց երկու ամիս առաջ՝ 2017 թվականի ապրլինի նրա  ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ապա  անգիտակից վիճակում տեղափոխվել  Երեւան։ Տեւական ժամանակ բժիշկներին չէր հաջողվում պարզել՝ ինչի հետեւանքով է զինծառայողը հայտնվել անգիտակից վիճակում։ Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկներն  ախտորոշեցին էպիլեպտիկ ստատուս, մինչդեռ նա երբեւէ չէր գանգատվել առողջական վիճակից, անգամ մասնակցել է ապրիլյան պատերազմին։

Դավիթը տնային պայմաններում շարունակում է բուժումը։ Նրա մայրը՝ Հասմիկ Թադեւոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մտադրվել է որդուն տեղափոխել Գերմանիա՝ Բոննի կլինիկայում հետազոտելու։ Անհրաժեշտ 12 հազար եվրոն չունեն։ Դավիթը մոր խնամքին է, որը չի աշխատում։ Տիկին Հասմիկն ասաց, որ ստանում է զինհաշմանդամության  55 հազար դրամ թոշակ, մինչդեռ ամսական դեղերի համար պահանջվում է 96 հազար դրամ։

«Ես դեղերի հարցը մի կերպ լուծում եմ, ժամանակ առ ժամանակ բարի մարդկանց աջակցության շնորհիվ, բայց  սեփական միջոցներով արտերկիր տանելու մասին երազել անգամ չեմ կարող։ Ես վստահ եմ՝ եթե ճիշտ ախտորոշում լինի, Դավիթս ոտքի կկանգնի։ Ես արդեն ուղարկել եմ Դավիթի էպիկրիզը  Բոննի կլինիկա եւ տեղեկեցել եմ, որ հետազոտելու համար պահանջվում է 12 հազար եվրո։ Իմ միակ հույսը բարի մարդկանց աջակցությունն է, որի շնորհիվ  կարողանամ Դավիթին ոտքի կանգնեցնել»։

Դավիթ Թադեւոսյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով  +37493 236 764։

Ագբա Ագրիկոլ բանկում բացվել են հետեւյալ  հաշվեհամարները՝

220393240191002 եվրո

220121860054278 ՀՀ դրամ

220122360021278 ԱՄՆ դոլար

SWIFT:AGCAAM22