Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբան Թերի Էրզոգը հայտարարել է, որ կբողոքարկի այն սահմանափակումները, որոնք դատարանի կողմից սահմանվել են  իր պաշտպանյանի նկատմամբ, գրում է RTL–ն։

Նա նաեւ հավելել է, որ կապացուցի Սարկոզիի անմեղությունը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին պասիվ կոռուպցիայի, նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման եւ Լիբիայի պետական միջոցները պահպանելու մեղադրանքներ էին ներկայացվել։

Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել