Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյան պետական այցով Պեկինում է գտնվում, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցներն այն լուրերի ֆոնին, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը այցելում է Չինաստան:
Ճապոնական Kyodo գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնյան եկել է Չինաստան Պեկինի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունները բարելավելու նպատակով, որոնք վատթարացել էին միջազգային պատժամիջոցների լույսի ներքո, որոնց աջակցել էր նաեւ Չինաստանը:
Reuters-ը չի կարողացել ապացույցներ գտնել, որ պաշտոնյան Պեկին է ժամանել գնացքով: Սակայն Nippon News Network պորտալում հայտնվել է դեղին հորիզոնական գծերով կանաչ գնացքի լուսանկարը, որը շատ նման է 2011 թվականին Պեկին կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընի հոր կողմից օգտագործված գնացքին:
Չինաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ չգիտեն Հյուսիսային Կորեայից ոչ մի պաշտոնյայի մասին:
Սակայն Reuters-ի երկու աղբյուրները հայտնել են, որ ԿԺԴՀ-ից հյուրը սահամանամերձ Դանդոնգ քաղաքը հատել է գնացքով:



























