ԱՄՆ-ում հրազենի ամենամեծ եւ ամենահին արտադրողներից Remington Outdoor Co. Inc.-ը սնանկացման մասին դիմում է ներկայացրել, հաղորդում է USA.one-ը:

Ընկերությունն այս քայլին գնացել է վարկատուների պարտքերը կրճատելու համար: Սակայն իրենց ազդեցությունն ունեցել են նաեւ փետրվարի 14-ին Փարքլենդի դպրոցում սպանություններից հետո ամերիկացի համայնքի բողոքները՝ զենքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին:

Դատական փաստաթղթերում Remington-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Սթիվեն Ջեքսոնը հայտարարել է, որ 2017 թվականին կորպորացիայի վաճառքը զգալիորեն նվազել էր, եւ բացի այդ վարկատուների պահանջների բավարարման հետ կապված դժվարություններ են առաջացել:

2012-ին Սենդի Հուք դպրոցում հենց Remington Bushmaster-ի հրացանից էին սպանվել 20 երեխաներ եւ 6 մեծահասակ: