Լիբանանում մուսուլման կղերականը մեդրեսեից հեռացվել է այն բանից հետո, երբ սոցցնացերում հոլովակ է տեղադրել, որտեղ նա դաշնամուր է նվագում, հաղորդում էReuters-ը:

38-ամյա շիա մուսուլման Սաիդ ալ Հուսեյնին, դաշնակահարը եւ սիրողական գրողը, հոլովակ է տեղադրել, որպեսզի ժխտի կղերականի ավանդական կերպարը, սակայն շատերին դա դուր չի եկել:

 «Ես ուզում էի ցույց տալ, որ կրոնական ուսմունքը չպետք է մեկուսացած լինի աշխարհից եւ մարդկանցից», - Reuters-ին ասել է նա՝ նշելով, որ Բեյրութի  ալ Թաքալայն մեդրեսեն նրան հեռացրել է եւ զրկել թոշակից: