Հարավային Կարոլինայի բնակիչ Մեյսոն Ռինգերը երախտապարտ է շանը իր կյանքը փրկելու համար, հաղորդում է «Մոյա պլանետան»։
Այսպես, ճաշի ընդմիջմանը նա ընկերների հետ որոշել էր նավակով շրջել Օկատի գետի վրա, սակայն նավակը հանկարծակի շրջվել է։ Տղամարդը ցանկացել է հասնել ափին, սակայն չի կարողացել, քանի որ հոսանքին հակառակ է լողացել։
24-ամյա երիտասարդը զգալով, որ ոչինչ չի կարող անել, սկսել է աղոթել։ Ապա լսել է, թե ինչպես է ափին կանգնած շունը հաչում։ Դեղին լաբրադորը ցատկել է ջրի մեջ եւ դուրս հանել տղամարդուն։
Հերոս շան տերը երիտասարդի աշխատավայրի սեփականատերն է եղել։



























