Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է ստուգել ժամանցային առեւտրի կենտրոնների գործունեությունը, ապահովել դրանց անվտանգությունը եւ հանձնարարել կառավարությանը ուշադրություն դարձնել Կեմերիոյում հրդեհից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործող օրենսդրությանը:
«Եթե այնտեղ ինչ-որ բացեր կան, ապա անհրաժեշտ կլինի խորհրդակցություններ անցկացնել ձեռնարկատերերի միությունների հետ եւ առկա նյութերի վերլուծությունից հետո համապատասխան որոշումներ կայացնել»,- հավելել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր կիրակի օրը: Հրդեհի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 64 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա: Այրվող շենքը ենթակա է քանդման: Այսօր Ռուսաստանում համազգային սգո օր է:
Պուտինը Մեդվեդեւին հանձնարարել է ստուգել ռուսաստանյան առեւտրի կենտրոնների գործունեությունը
Հասանելի է
русскийՏեղադրություն




























