ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի մասնակիցներ կդառնան համագործակցության ինը երկրի առաջնորդները։ Դրա մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է անմիջապես գագաթնաժողովին, ապա իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ պետությունների ինը ղեկավարներ։ Թուրքմենստանի և Ռուսաստանի [առաջնորդներից] բացի, դրանք են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը, Բելառուսի նախագահը, Ղրղզստանի նախագահը, Ղազախստանի նախագահը, Տաջիկստանի նախագահը, Ուզբեկստանի նախագահը»,- թվարկել է Ռուսաստանի առաջնորդի օգնականը։