Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը Կոլումբիայի համալսարանում «Սպանությունների պատվերներ. Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն կկարդա: Դասախոսությանը հաջորդելու է Աքչամի վերջերս հրատարակված նույն վերնագրով գրքի ստորագրումը: Միջոցառումը կազմակերպել են Կոլումբիայի համալսարանի հայկական կենտրոնը, Թուրքիայի գիտահետազոտական ինստիտուտը (RIT), Հայագիտական հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) եւ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտը (ISHR), գրում է ArmenianWeekly-ն:

Հայերի ցեղասպանությունից հետո  մտավորական Արամ Անդոնյանը պատմական դեպքերը հաստատելու համար գտել է Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների եւ վտարումների մասին փաստաթղթերը:

1918-ին Հալեպում օսմանյան բյուրոկրատ Նայիմ Էֆենդին իր ձեռագիր հուշագրությունների հետ 21 ձեռագրեր է վաճառել Անդոնյանին: Հուշագրություններում կար ընդհանուր թվով 52 բնօրինակ փաստաթուղթ, որոնք Նաիմը ձեռքով արտագրել էր:

В 1921-ին  Անդոնյանը հրատարակեց «Նայիիմ բեյի մասին հուշեր»-ը՝ 14 բնօրինակ փաստաթղթերով: Այդ փաստաթղթերից որոշները վերաբերում էին Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային եւ ներկայացնում էին հայերի սպանությունների ուղղակի պատվերները:

1983 թվականին Թուրքական պատմական ընկերության հրապարակած գրքում նշվում էր, որ այդ փաստաթղթերը կեղծ են: Հիմնական փաստարկն այն էր, որ Նաիմ Էֆենդի անունով պաշտոնյան երբեք գոյություն չի ունեցել:

Թաներ Աքչամը գտավ բացակայող ապացույցները, որոնք անհրաժեշտ էին թուրքական պատմական հասարակության պնդումները հերքելու համար: Նա պարզեց, որ Նաիմ Բեյը Հալեպում պաշտոնական ներկայացուցիչն էր, նա հայտնաբերել էր նրա հուշերի բնօրինակ պատճենները եւ ապացուցել, որ դրանցում ներկայացված փաստաթղթերն իսկական են: