Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հարցով իրավիճակը շարժվում է ճիշտ ուղղությամբ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Մենք զգույշ լավատեսությամբ ենք նայում իրավիճակին: Սակայն մենք զգում ենք, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում, եւ երեկվա հանդիպումը վառ ապացույց է, որ առավելագույն ճնշման արշավն աշխատում է», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:




























