Թուրքիան դեռ հեռու է եվրոպական արժեքներից: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը իր հայ գործընկեր Վիգեն Սարգսյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարը ընդգծել է, որ Հունաստանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան ավելի մոտ լինի եվրոպական արժեքներին:

«Բայց վախենամ, որ, դատելով Էրդողանի հայտարարություններից եւ Թուրքիայի իշխանությունների որոշումնեինը, Անկարան դեպի անցյալն է ձգտում եւ մտադիր է Օսմանյան կայսրություն ստեղծել: Սա հեռվացնում է Թուրքիային եվրոպական արժեքներից»,- նշեց նախարարը:

Հույն նախարարը նշեց, որ Հունաստանը կշարունակի խաղաղությանն ուղղված ջանքերը, սակայն Թուրքիային խորհուրդ տվեց հիշել, որ նախկինում տեղ գտած նման իմպերիալիստական փորձերը հաջողությամբ չպսակվեցին: