Մարտի 30-ից 31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները:
Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը նաեւ կայցելի Ծիծեռնակաբերդ։




























