Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին վերընտրվել է երկրորդ ժամկետով։ Նրա օգտին քվեարկել են ընտրության մասնակիցների 92 տոկոսը, մասնակցությունը կազմել է 40 տոկոս։ Նման նախնական տվյալներ է ներկայացրել AFP-ն՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցները։
Ընտրությունները տեւել են երեք օր եւ ավարտվել նախօրեին երեկոյան։ 60 մլնգրանցված ընտրողներից մասնակցել է 25 մլն մարդ, որոնցից 23 միլիոնը քվեարկել է աս-Սիսիի օգտին։ Երկու միլիոն ընտրողներ փչացրել են քվեաթերթիկները։
«Ահբար էլ-Յում» թերթի տվյալներով, Սիսիի օգտին քվեարկել է 21,4 մլն մարդ, նրա մրցակից Մուսա Մոստաֆա Մուսսայի օգտին՝ 721 հազար ընտրող։




























