ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ ծրագրված բանակցություններից առաջ կարող է հետաձգել Հարավային Կորեայի հետ առեւտրային համաձայնագրի իրականացումը, հաղորդում է AFP-ն:

Ընդ որում Թրամփը չի բացատրել նման սցենարի պատճառները: Մինչդեռ նախօրեին նա ողջունել էր Միացյալ Նահանգների եւ Կորեայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը (KORUS):

«Ես կարող եմ հետաձգել պայմանագիրը, մինչեւ Հյուսիսային Կորեայի հետ հարցը պարզվի, գիտեք ինչու՞: Քանի որ դա շատ ուժեղ հաղթաթուղթ է», - Օհայոյում ասել է նա: Նրա խոսքով՝ Հարավային Կորեան «հրաշալի է», բայց «մենք, հավանաբար, որոշ ժամանակով կհետաձգենք այս գործարքը (իրականացումը)»: