App Store-ում հայտնվել է Chatwatch հավելվածը, որը iPhone ունեցող ցանկացած մարդու թույլ է տալիս հետեւել WhatsApp-ի օգտատերերկն, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Lifehacker-ը:
«Օգտագործեք Chatwatch-ը՝ ձեր ընկերների, հարազատների եւ ենթակաների գործունեությանը հետեւելու համար»,- նշվում է հավելվածի բնութագրության մեջ:
Մշակողների խոսքով՝ հավելվածը տեղադրած մարդիկ կկարող են տեսնել, թե երբ է իրենց զրուցակիցը վերջին անգամ մուտք գործել հավելված, անգամ եթե նա անջատել է կարգավիճակի ցուցադրման ֆունկցիան: Բացի այդ, հավելվածը ցույց կտա, թե երբ է օգտվողը սովորաբար քնում եւ արթնանում:
Chatwatch-ը նաեւ թույլ կտա իմանալ՝ արդյոք շփվել են միմյանց հետ կոնտակտների մեջ ընտրված անձինք: Ծրագրի օգնությամբ մշակողները մտադիր են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես է Facebook-ը մշակում սոցիալական ցանցերի եւ մեսենջերների օգտատերերի անձնական տվյալները:
Հավելվածը 1.99 դոլար կարժենա: Այս գումարի դիմաց օգտատերերը հնարավորություն կունեն հետեւել երկու կոնկրետ կոնտակտին մեկ շաբաթվա ընթացքում:
App Store-ում WhatsApp-ի օգտատերերին հետեւելու համար նոր հավելված է հայտնվել
Հասանելի է
русский



























