Պաբլո Պիկասոյի ինքնանկարը, որը նա նկարել է, երբ նացիստական համակենտրոնացման ճամբար ուղարկվելու սպառնալիքի տակ էր, ներկայացված է Christie's աճուրդում: Սպասվում է, որ մեծ նկարչի «Le Marin» նկարը կվաճառվի 70 մլն դոլարով, փոխանցում է AFP-ն:
1943 թվականին՝ նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ ստեղծված նկարն արտացոլում է իսպանացի գեղանկարչի վախն ու անհանգստությունը, ում սպառնում էին Գերմանիայի համակենտրոնացման ճամբար ուղարկելով:




























