Space-ը նորից չի կարողացել փրկել Falcon 9 հրթիռի շրջահոսիչը: Այս մասին թվիթերում հաղորդել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ անկման ժամանակ օդապարիկը խճճվել է եւ շրջահոսիչը մեծ արագությամբ ընկել է ջրի մեջ:

Առաջիկա օրերին ընկերությունը ուղղաթիռի օգնությամբ փորձարկումներ կանցկացնի, կատարվածի պատճառը հասկանալու համար:

Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ում արձակված Falcon 9 հրթիռի շրջահոսիչի վերադարձի փորձը նույնպես անհաջող էր: