ՀՀ Ազգային ժողովը միացել է մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին: Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնք ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր կխոյանան դեկորատիվ ծառատեսակներ: Պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները տնկել են 60-ից ավելի ծառ: Փարթամ ծառերի կողքին ավելացել են հացենիներ, բարդիներ եւ ակացիաներ:
Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի՝ ձեռք են բերվել նաեւ նոր սերմեր ու այգու հողագործական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում էլ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինծառայողներ, ազատամարտիկներ եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:
Շաբաթօրյակի շրջանակում Եռաբլուրի բարձունքում տնկվել են շուրջ չորս հարյուր եղեւնիներ եւ տնկիներ։
(6).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























