Չինացի գիտնականները գաղտնի պաշտպանական տեխնոլոգիաների հիմքի վրա մշակում են 2 կիլոմետրի սահմաններում մոծակներին հետեւելու սարք, որը թույլ կտա «երկրագնդի ամենամահաբեր միջատների խայթոցներից փրկել միլիոնավոր կյանքեր», գրում է South China Morning Post պարբերականը։
Պարբերականի տվյալներով, սարքը կորսա մոծակների թեւերի ձայները շուրջ երկու կիլոմետր տարածության վրա։
«Մենք շատ մոտ ենք այդ տեխնոլոգիան լաբորատորիայից դուրս հանելուն եւ դրանք մարդկանց կյանքը փրկելու համար կիրառելուն»,-պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը։
Պարբերականի տվյալներով, ժամանակակից ռազմական ռադարներն ունակ են որսալ փոքր օբյեկտների արձագանքները մեծ տարածությունների վրա։ Օրինակ, ամերիկյան «X-band radar» հակահրթիռային համակարգը կարող է 4 հազար կիլոմետր տարածության վրա ճանաչել բեյսբոլի գնդակի չափերի օբյեկտը։
Չինաստանը նմանատիպ սարքեր իր տրամադրության տակ ունի պաշտպանության ոլորտում, սակայն որոշ գիտնականների կարծիքով, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ մոծակների դեմ պայքարում։
Այսպես, նախորդ տարվա ավարտին Չինաստանը 12,9 միլիոն դոլար էր հատկացրել վնասատու մոծակներին հետեւելու ամբողջական ռադար ստեղծելու համար։




























