Հոլանդացի նկարիչը ստեղծել է մի աշտարակ, որը մաքրում է օդը սմոգից եւ թափոնները վերածում զարդարանքների, գրում է «Մոյա պլանետան»։
Հոլանդացի նկարիչ Դան Ռոզեգարդն օդի մաքրման նպատակով կառուցել է յոթ մետր բարձրություն ունեցող աշտարակ։ Օգտագործելով իոնացման տեխնոլոգիան՝ նա ժամում կարող է մաքրել 30 000 խորանարդ մետր օդ։ Միաժամանակ, աշտարակը սպառում է այնքան էներգիա, որքան սովորական օդատաքացուցիչը։
Այսպիսի տեխնիկայի կառուցման գաղափարը Ռոզեգարդի մոտ առաջացել է Պեկինում, երբ նա ծանոթանում էր արդյունաբերական աղտոտված օդի մաքրման տեխնոլոգիային։ Աշտարակը փորձարկումներ է անցել Նիդեռնալնդներում եւ Չինաստանում, հիմա շրջում է Եվրոպայում՝ ցուցադրելով բնապահպանական իրավիճակի բարելավման ժամանակակից հնարավորությունները։
.jpg)




























