Mega Millions վիճակախաղի տոմսը, որը սեփականատիրոջը կբերի 521 մլն դոլարի չափով շահում, վաճառվել է Նյու Ջերսի նահանգում։ Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը։

Շահող տոմսը վաճառվել է ուրբաթ օրը Ռիվերդեյլի Մորիս օկրուգի Lukoil լցակայանում։

Շահող թվերն են եղել 11, 28, 31, 46, 59 եւ 1 թվերը։ Շահող տոմսի տերը դեռ հայտնի չէ։

Լցակայանի մենեջեր Նեշ Ռիադը պատմել է, որ վերջին ժամանակներս վիճակախաղի տոմսերի պահանջարկն այնքան է աճել, որ չի հիշում, թե ում է հաջողակ տոմսը վաճառել։

Այս ջեքփոթը գրավել է 10-րդ հորիզոնականը ԱՄՆ պատմության խոշորագույն շահումների ցուցակում։ Mega Millions-ի պատմության մեջ խոշորագույնը 2012 թ․ մարտին գրանցված 656 մլն շահումն էր։ Իսկ ռեկորդային ջեքփոթը գրանցվել է 2016 թվականին, երբ Powerball վիճակախաղի տոմսը շահել էր մոտ 1,59 մլրդ դոլար։