Պաշտոնական Լոնդոնը մտադիր է թուլացնել պահանջները ԵՄ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք մտադիր են մշտական բնակության իրավունքով շարունակել բնակվել Մեծ Բրիտանիայում, չնայած այն նախազգուշացումներին, որ ներգաղթային օրենսդրության ազատականացումից կփորձեն օգտվել հանցագործ խմբերը։ Այս մասին հաղորդել է The Sunday Times թերթը՝ մուտք ստանալով Բրիտանիայի ներքին գործերի նախարարության փաստաթղթերից մեկին։
Փաստաթղթում նշվում է, որ կառավարությունը պատրաստվում է գրանցել Բրիտանիայում գտնվող ԵՄ 3,5 մլն քաղաքացու՝ որպես պահանջ նրանց համար սահմանելով «չկեղծված եւ արդյունավետ» աշխատանքի առկայությունը, ինչպես նաեւ բժշկական ապահովագրությունը, որոնք պարտադիր են երկրում մշտական բնակության իրավունքի տրամադրման համար:
Հանցագործ խմբավորումներին հակազդելու համար երկրի Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ավելացնել աշխատակիցների քանակը՝ ներկա 700-ից հասցնելով մինչեւ 1,5 հազար մարդ։ Սրա հետ մեկտեղ դեռեւս ՆԳՆ աշխատակիցներից միայն 200-ը պաշտոնական մուտք ունի գաղտնի տեղեկությանը։
Բրիտանիայի ՆԳՆ-ն պատրաստվում է նոր կենտրոն ստեղծել, որտեղ դիմումների հարցերով կզբաղվեն։ Այս կառույցը կունենա 260 աշխատակից։ Կենտրոնի կառուցման պատճառը Բրիտանիայում մշտական բնակության դիմումների թվի սպասվող ավելացումն է։




























