Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիասաբեթ 2-րդը շնորհավորել է երկրի ռազմաօդային ուժերին հիմնադրման հարյուրամյակի առթիվ, հաղորդում է Press Association գործակալությունը։ Թագուհու շնորհավորական ուղերձը հրապարակվել է կիրակի Լոնդոնի «Savoy» հյուրանոցում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցում էին բրիտանական ավիացիայի հրամանատարական կազմը։
«Աշխարհում առաջին անկախ ռազմաօդային ուժերի տարեդարձը մեծ նշանակություն ունի, եւ լրիվ տեղին է արժանին մատուցել նրանց շարքերում ծառայած կանանց եւ տղամարդկանց նպատակասլացությանը, մասնագիտական հմտություններին եւ ինքնազոհությանը, որոնք նախորդ հարյուրամյակի ընթացքում քաջորեն պաշտպանել են մեր ազատությունը»,-նշված է թագուհու ուղերձում։
Արարողության ժամանակ թագուհու շնորհավորանքը ընթերցել է ռազմաօդային ուժերի շարքայիններից 16-ամյա Ադամ Վուդը, որը երկրի ռազմաօդային ուժերի ամենաերիտասարդ զինվորականներից է:
Նշենք, որ «Savoy» հյուրանոցը պատահական չի ընտրվել։ Հենց այս հյուրանոցի շենքում 1918 թվականին հիմնադրվել է թագավորության ռազմաօդային ուժերի առաջին շտաբ-կայանը։




























