Չինաստանի Չենդուի հսկա պանդայի բուծման եւ բազմացման կենտրոնի գիտնականներին հաջողվել է զարմանալի արդյունքների հասնել՝ խաչասերելով օրանգուտանին պանդայի հետ, գրում է «Մոյա պլանետան»։

Սա ժամանակակից գիտական տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված առաջին անհավանական հիբրիդը չէ, նախկինում հաջողվել էր դելֆինին խաչասերել կետի հետ, առյուծին վագրի հետ եւ այլն։ Չնայած արտաքին տարբերություններին՝ օրանգուտանն ու պանդան, պարզվել է, շատ ընդհանրություններ ունեն՝ նրանք բուսակեր են, կաթնասուն են եւ ապրում են նույն միջավայրում։

Խաչասերումը կատարվել է արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Հիբրիդային ձագի համար ամենադժվար շրջանը կյանքի առաջին տարին է, դա է պատճառը, որ գիտնականներն իրենց հաջողության մասին հայտնում են միայն հիմա, երբ օրանգուտանը մեծացել է։