Facebook սոցիալական ցանցին մի քանի տարի անհրաժեշտ կլինի օգտատերերի արտահոսքի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է AFP–ն։
Նրա խոսքով, Facebook–ի խնդիրներից մեկը «իդեալիստական» մոտեցումն է՝ կենտրոնացած մարդկանց միջեւ շփումների հաստատման դրական ասպեկտների վրա եւ «մենք բավական ժամանակ ենք հատկացրել թերությունների շուրջ խորհելու համար»,–ասել է նա։
Նրա խոսքով, դա կզբաղեցնի մի քանի տարի. «Ցավում եմ, որ չեմ կարող լուծել բոլոր այդ խնդիրները 3 կամ վեց ամսվա ընթացքում, բայց իրականությունը, իմ կարծիքով, այնպիսին է, որ մի քանի հարցերի լուծումը երկար ժամանակ կպահանջի»,–ասել է նա։
Ցուկերբերգը նաեւ մեկնաբանել է Apple–ի տնօրեն Տիմա Կուկայի քննադատությունը, որ Facebook–ը հայտնվել է այդ աղետի մեջ մարդկանց տվյալները փողի վերածելու բիզնես մոդելի պատճառով։
Ցուկերբերգը չի համաձայնել այս մտքի հետ՝ համարելով այն իրականությունից շատ հեռու. «Իրականությունն այն է, որ եթե դուք ցանկանում եք ստեղծել ծառայություն, որը կօգնի մարդկանց կապ հաստատել իրար հետ ամբողջ աշխարհում, ապա շատերը կլինեն, որոնք վճարունակ չեն լինի։ Ուստի սա միակ ռեացիոնալ տարբերակն է»։




























