Սաուդյան Արաբիայի իշխանությունները «անօրինական են» հայտարարել ամուսնուն կամ կնոջը հեռախոսի միջոցով լրտսելը: Այս արարքը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ եւ 108 հազար եվրո տուգանքով, հաղորդում է AFP-ն.
Կիբերհանցագործությունների դեմ պայքարի նոր օրենքի մաս հանդիսացող որոշումը նախատեսված է «պաշտպանել բարոյականությունը եւ մասնավոր կյանքի գաղտնիությունը»: Այս քայլը տեղի է ունենում «կիբերհանցագործությունների կայուն աճի»՝ «շանտաժի, յուրացումների եւ զրպարտության» ֆոնին:




























