Ծանր մետալի երիտասարդ երկրպագուները իրենց հասակակիցների համեմատ հինգ անգամ ավելի են հակված ինքնասպանության կամ իրենց վնաս հասցնելուն, պարզել են բրիտանացի հոգեբանները: Ինքնասպանության նկատմամբ հակվածության վտանգը բարձր է նաեւ գոթերի եւ էմոների շրջանում, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով British Journal of Clinical Psychology-ն:

Ինչպես նշում են աշխատության հեղինակները՝ դա մի քանի պատճառ կարող է ունենալ. առաջինն այն է, որ կյանքում դժվարությունների բախվող երիտասարդներն ավելի հակված են ենթամշակույթի մաս կազմելուն: Բացի այդ, փոքրամասնությանը պատկանելիությունն ինքնին բարձարցնում է նմանատիպ պահվածքի վտանգը: Սակայն տվյալները, որոնք ամբողջությամբ կբացատրեին այս երեւույթը, բավարար չեն, նշում են հոգեբանները: Նրանք ենթադրում են, որ գոթերի, էմոների եւ մետալիստների համար նախատեսված հատուկ աջակցող խմբեր կարող էին օգնել հաղթահարել այս խնդիրը: