Ապրիլի 5-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց եւ դիվանագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց համար վիզաների չեղարկման մասին» համաձայնագրի եզրակացության որոշմանը: Որոշման նախագիծը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ վիզաների չեղարկումը կնպաստի պաշտոնատար անձանց այցերի ակտիվացմանը:
Ավելի վաղ Հայաստանը շարքային քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց համար առանց վիզայի ռեժիմ էր հաստատել Հարավային Ամերիկայի 3 երկրների հետ՝ Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի, ինչպես նաեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգների:



























