Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բալթյան երկրներում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նրա խոսքով, ընթացակարգի համաձայն, համաձայնագիրը պետք է վավերացվի Լիտվայի խորհրդարանում:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում: Այն պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից:



























