Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 5-ին, ժամը 22.20-ին, Երեւան քաղաքի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Պարգեւ Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքով: