Ապրիլի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 49-ամյա Շողիկ Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, հորեղբոր` 78-ամյա Սեյրան Հ.-ի տանը հյուրընկալվելու ժամանակ, նկատել են տնից դուրս վազող անծանոթի, վազել են հետեւից, սակայն չեն կարողացել բռնել եւ վերադառնալով տուն` նկատել են, որ նախամուտքի բազմոցին դրված իր ձեռքի պայուսակից անհայտ անձը հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է իր նույնականացման քարտը, բանկային քարտեր, 100 դոլար եւ մոտ 35.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.45-ին, Արագածի փողոցի թիվ 21/8 հասցեի մոտից բերման է ենթարկվել նախկինում դատված 35-ամյա Հովհաննես Ս.-ն, որը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Գողոնը մասսամբ հայտնաբերվել եւ առգրավվել է:

Վնասի չափը պարզվում է:

Հովհաննես Ս.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն: