Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք։

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 29, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 5, անձի առեւանգման, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մաքսանենգության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության եւ թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Ընհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 3 ատրճանակ, որսորդական 3 հրացան, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, հակատանկային 1 արկ եւ տարբեր տրամաչափի 580 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: