ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին «գրողներ» է անվանել եւ հայտնել է, որ չի մասնակցելու լրագրողների համար Սպիտակ տանը կայանալիք ամենամյա ընդունելությանը, ինչպես եւ անցյալ տարի էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես լրագրողների հետ ընթրել եմ մի քանի շաբաթ առաջ: Եվ ես զգում էի, թե մամուլը որքան... անիրական, մտացածին է: Նրանք վեպերի հեղինակների նման են, ես նրանց այդպես էլ կոչում եմ՝ գրողներ: Նրանք հորինում են աղբյուրները... Օրինակ, «Սպիտակ տան ինը աղբյուրները»... չկա ինը աղբյուր... Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ես չեմ գնա: Ես անցյալ տարի եւս այնտեղ չէի, փոխարենը ակցիայի էի մասնակցում: Ընթրիքը եւս ձախողված էր», - ուրբաթ օրը 77WABC ռադիոյի եթերում ասել է Թրամփը:




























