Գազայի հատվածի սահմանին իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ 3 պաղեստինցի զոհվել է, 350-ը տուժել է փամփուշտներից եւ գազից, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղական առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ Ալ Կիդրան:
Անկլավում ուրբաթ տեղի է ունենում այսպես կոչված «Վերադարձի մեծ երթ»-ի երկրորդ բազմահազարանոց ակցիան՝ մի շաբաթ առաջ սկսված հակաիսրայելական բողոքների շարքը, որը պաղեստինցիները խոստանում են շարունակել մինչեւ մայիսի կեսը:
«18:00-ի դրությամբ, Իսրայելի զինվորների հետ բախումների ժամանակ զոհվել է երեք, վիրավորվել 350 վիրավոր, որոնցից 117-ը վիրավորվել են մարտական փամփուշտներով», - ասել է աղբյուրը:
Իսրայելցի զինվորականները խոստովանում են հրազենի օգտագործումը ընդհանուր սահմանի հինգ հատվածներում անկարգությունների մոտ 20.000 մասնակիցներից առավել ագրեսիվների դեմ:
Իսրայելի կողմից կորուստների մասին չի հաղորդվում:




























