Մառա Բաղդասարյանը նորից դատարանում է հայտնվել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Նա պետք է 15 հազար ռուբլի տուգանք վճարի, գրում է «ՎլադԹայմը»:

Գիշերը Լենինգրադյան պողոտայի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են Մառային, որը վարել է Mercedes մակնիշի մեքենա: Տեսախցիկները նկարահանել են նրան: Կադրերից երեւում է, որ Բաղդասարյհանը նստելով վարորդի կողքի նստատեղին, հեռանում է:

2017-ի մարտին  Մոսկվայի դատարանը Բաղդասարյանին ցմահ զրկեց վարորդական իրավունքից: Սակայն Մառան պատժին ուշադրություն չդարձնելով՝ բազմիցս առանց վարորդական իրավունքի մեքենա էր վարում: Նա շատ անգամ տուգանքներ է ստացել դրա համար: Արշավորդի ճանապարհը Մառան սկսել է 13 տարեկանից, երբ քարթինգով է զբաղվել: Սակայն աղջիկը դրանով չէր բավարարվում եւ գիշերային Մոսկվայի ճանապարհներին վտանգավոր մրցավազքներ էր կատարում: