Բուլղարիայի անասնաբուժական ծառայությունները հրահանգել են մորթել մոտ 500 գլուխ անասուն, երբ դաբաղի 37 դեպք է գրանցվել երկրի հարավ-արեւելքում, Թուրքիայի հետ սահմանին, գրում է ֆրանսիական Le Monde-ը:

Տվյալ պահին համաճարակը սահմանափակվում է Կոստի գյուղով, որտեղ վարակվել են ոչխարները, եղջերավոր անասուններն ու խոզերը: Վարակի տարածումը կանխելու համար գյուղի բոլոր անասուններին սատկացրել են: Վերջին 20 տարում սա դաբաղի առաջին դեպքն է: