ԱՄՆ-ի AH-64E Apache ռազմական ուղղաթիռը վթարվել է Քենթուքի նահանգում գտնվող  Ֆորտ Քեմփբել ամերիկյան բազայից ոչ հեռու, երկու զինծառայող մահացել է: Այս մասին ասվում է շաբաթ բազայի ներկայացուցիչների հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աղետը տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյան: Ուղղաթիռը ուսումնական թռիչք էր կատարում:

Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ, հետաքննություն է ընթանում: