Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մյունսթեր քաղաքում տեղի ունեցածի հետեւանքով զոհերի եւ վիրավորների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Այդ մասին հայտնել  Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գերմանիայի հարավում՝ Մյունստերում, հարձակման հետեւանքով մոտ 50 մարդ է տուժել։ Քաղաքի կենտրոնում բեռնատարը քշել էր նստած մարդկանց վրա, 3 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել: Հանցագործը ինքնասպան է եղել: Ենթադրաբար, խոսքը ահաբեկչության մասին է: Ոստիկանությունը հաստատել է, որ կան զոհեր եւ վիրավորներ:

Դեպքի վայրում ոստիկանական ուղղաթիռ է աշխատում, իրավապահները պայթուցիկ սարք են որոնում: