Վատիկանի Տրիբունալը Վաշինգթոնում նվիրակության նախկին աշխատակից մոնսենյեր Կառլո Կապելային, որը մեղադրվում է պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի պահպանման եւ տարածման մեջ, կալանավորելու հրամանագիր է տվել:
Կալանավորման փաստի մասին, ըստ ՏԱՍՍ-ի, շաբաթ հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կապելան գտնվում է ժանդարմերիայի զորանոցում, իսկ նրա կալանավորումը Վատիկանի իրավասու մարմինների ավարտված հետաքննության արդյունք է:
Անցյալ տարվա սեպտեմբերին Կանադայի ոստիկանությունը 2016-ի դեկտեմբերին այդ երկրում գտնվելու ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի պահպանման եւ տարածման մեղադրանքով դիվանագետին կալանավորելու կարգադրագիր տվեց: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ հիերարխի հանդեպ արդեն հետաքննություն է կատարվում մանկապղծության կասկածանքով: Մոնսենյերը հետ կանչվեց Վաշինգթոնից եւ գտնվում էր Վատիկանում:




























