Կալաշնիկով ինքնաձիգը, որը լրատվամիջոցների վարկածով հայտնաբերվել է տղամարդու բնակարանում խուզարկության ժամանակ, որը Մյունստերում բեռնատարը վարել էր մարդկանց վրա, մուլյաժ է եղել: Այս մասին նշված է ոստիկանության եւ դատախազության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մինչեւ ենթադրյալ հանցագործի տանը հայտնվելը, իրավապահները կառավարվող պայթուցիկով պայթեցրել են մուտքի դռները: Բնակարանում բացի ինքնաձիգի մուլյաժից՝ հայտնաբերվել է մեծ քանակությամբ պիրոտեխնիկայի արտադրանք: Ըստ որում մեքենայի մոջ, որով վրաերթը կատարվել էր, ատրճանակ է գտնվել, ինչպես նաեւ եւս մեկ մուլյաժ եւ ճայթռուկներ:
Մյունստերում տղամարդը Kiepenkerl ռոեստորանի մոտ համանուն հրապարակում ավտոմեքենան վարել է բազմության վրա: Արդյունքում մահացել է 3 մարդ, այդ թվում մեքենայի վարորդը, որն ինքնասպան է եղել: Գերմանիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ տեղի ունեցածի կասկածյալը վարորդն է: Գերատեսչությունից հավելել են, որ նա Գերմանիայի քաղաքացի էր, եւ որ տեղի ունեցածը իսլամիզմի հետ կապ չունի:
Գերմանական լրատվամիջոցները հայտնել են, որ վարորդը 48 տարեկան էր, ով ծնվել է Օլսբերգում, սակայն բնակվում էր Մյունստերում: Դրանից բացի, նա հոգեկան շեղումներ եւ ինքնասպանության նախահակվածություն է ունեցել:
- Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ ահաբեկչությունից հայեր տուժել են, թե ոչ
- Մյունստերում մարդկանց մեջ բեռնատարով մխրճված անձը հոգեկան շեղումներ ունեցող Գերմանիայի քաղաքացի է
- Գերմանիայի կառավարությունը Մյունստերի ահաբեկչությունից տուժածներին ցավակցություններ է հայտնել
- Գերմանիայում ահաբեկչության հետեւանքով մոտ 50 մարդ է տուժել
- Մյունստերում մարդկանց խմբի մեջ մխրճված բեռնատարի վարորդն ինքնասպան է եղել
- Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ




























