Միացյալ Նահանգները Գերմանիայի իշխանություններին օգնություն է առաջարկել Մյունստերի միջադեպի քննության գործում: Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած Գերմանիայի իշխանությունները դեռեւս չեն հայտնել անմեղ մարդկանց վրա այս ստոր հարձակման դրդապատճառների մասին, մենք անկախ դրանից դատապարտում ենք եւ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցանկացած աջակցություն խոստանում, որի կարիքը կունենա Գերմանիան»,- նշված է փաստաթղթում: Սանդերսը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի մասին տեղեկացված է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւս ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մյունստեր քաղաքում միջադեպի կապակցությամբ:
«Իմ մտքերը բոլոր նրանց հետ են, ում առնչվել է Մյունստերի միջադեպը: Ուժ եմ մաղթում նրանց մտերիմներին, վիրավորներին եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին»,- նշել է Ստոլտենբերգը:
- Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ ահաբեկչությունից հայեր տուժել են, թե ոչ
- Մյունստերում մարդկանց մեջ բեռնատարով մխրճված անձը հոգեկան շեղումներ ունեցող Գերմանիայի քաղաքացի է
- Գերմանիայի կառավարությունը Մյունստերի ահաբեկչությունից տուժածներին ցավակցություններ է հայտնել
- Գերմանիայում ահաբեկչության հետեւանքով մոտ 50 մարդ է տուժել
- Մյունստերում մարդկանց խմբի մեջ մխրճված բեռնատարի վարորդն ինքնասպան է եղել
- Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ




























