«Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնություները ակցիա են անում Երեւանի Ազատության հրապարակում՝ տոնելով նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանի հրաժեշտը։

Ակցիային ելույթ է ունեցել Պետրոս Մակեյանը, որը կոչ է արել ուսանողներին դասադուլներ անել եւ միանալ ընդդիմությանը։

Փոքրաթիվ հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել նաեւ ազատամարտիկ վոլոդյա Ավետիսյանը, Ալբերտ Բաղդասարյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Սաքունցը, Արմեն Գրիգորյանը։

Ելույթներից հետո հավաքվածները երթ են սկսել Երեւանի փողոցներով։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը եւ նա ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարել են:

Նշենք, որ այսօրվանից Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի: Այսուհետ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետի: Իսկ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում: Կառավարությունն այսօր արդեն հրաժարական է տվել: