Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը կոչ է արել սոցիալական ցանցերում ատելությանը վերջ տալ, երբ Twitter-ի օգտատերերը սխալմամբ Մյունստերում հարձակման մեջ մեղադրել են իսլամական ծայրահեղականներին, հաղորդում է AP-ն:

«Հասարակությունը չի կարող ընդունել, որ որոշ մարդիկ այս սարսափելի իրադարձությունը չարաշահել են իրենց նենգ նպատակների համար», - ասել է նախարարը` առանց անուններ նշելու:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Մյունստերում տղամարդը մեքենան ուղղել էր հետիոտնի վրա,   ինչի արդյունքում 3 մարդ էր զոհվել, մոտ 20-ը՝ վիրավորվել: Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպը ահաբեկչություն չէ, եւ վարորդը կապված չէր որեւէ ահաբեկչական խմբերի հետ: