ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանի լիազորություններն ապրիլի 16-ից կդադարեցվեն:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ Մաթեւոսյանի պաշտոնավարումը դադարեցվում է, քանի որ լրանում է նրա 65-ամյակը:

Հիշեցնենք, որ Մաթեւոսյանը դատական համակարգում է 1991թ.-ից: 7 տարի Գերագույն դատարանի անդամ լինելու հետո նա աշխատել է որպես Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։ 2001 թվականից մինչև 2005 թվականը Մաթեւոսյանն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։ 2005 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։ 2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ: 2009 թվականի հունվարից մինչև ապրիլ ամիսն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ 2009 թվականի ապրիլի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: