Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ է արձագանքել Սիրիայի քրդերից կազմված «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կառույցի ղեկավարությանն ընդունած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը դատապարտել է Ֆրանսիայի նախագահի քայլը՝ ասելով, թե «ահաբեկիչներին» Ելիսեյան պալատում ընդունողը չպետք է իրեն խորհուրդ տա։ «Քո խելքը քեզ պահի։ Ցավում եմ ձեր ժողովրդավարության համար էլ, ձեր հասկացողության համար էլ։ Անմեղների արյունը ձեր վրա է մնալու։ Մինչեւ դժոխք ճանապարհ ունեք»,-ասել է Էրդողանը։




























