Կանադայում հոկեյի թիմի հետ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհված 15 անձանց ինքնությունը պարզելիս զոհերից մեկին շփոթել են ողջ մնացածի հետ եւ այդ մասին հայտնել ծնողներին, փոխանցում է «Մեդուզա»-ն:

Ավտովթարը տեղի էր ունեցել Թիլսդեյլ քաղաքից ոչ հեռու: Իրավապահների տեղեկություններով՝ կիսակցորդով բեռնատարը հարվածել էր ավտոբուսին, որի մեջ 29 մարդ է եղել, ներառյալ վարորդը: Վթարի վայրում զոհվել է 14 մարդ, մնացածը հոսպիտալացվել են: Տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Սասկաչեւան նահանգի երիտասարդական լիգայից «Համբորլդտ Բրոնքոս» թիմի խաղացողներն ուղեւորվում էին Նիպաուին քաղաք՝ փլեյ օֆի շարքի խաղերից մեկին մասնակցելու, երբ նրանց ավտոբուսը Թիլսդեյլից 30 կմ հեռավորության վրա բախվել էր  բեռնատարին:

Ապրիլի 8-ի կեսօրին Սասկաչեւան նահանգի իշխանությունները ինքնության հաստատման ժամանակ սխալ էր տեղի ունեցել: Հոկեյիստներից մեկը՝ Քսավյե Լաբելը, որին մահացած էին համարում, իրականում ողջ է մնացել եւ գտնվում է հիվանդանոցում: Նրան շփոթել էին մահացած Պարկեր Տոբինի հետ, որին իր հերթին շփոթել էին Լաբելի հետ: Այն, որ տղաներին շփոթել էին, ընտանիքներին հայտնի էր դարձել կիրակի ուշ երեկոյան:

Սասկաչեւան նահանգի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ցավակցություններ են հղել եւ ներողություն խնդրել երկու սպորտսմենների ընտանիքներին տեղի ունեցած սխալի համար: Նրանք պարզաբանել են, որ մահացածների ինքնության հաստատման գործընթացին խոչընդոտում էր այն հանգամանքը, որ բոլոր խաղացողները մրցումներից առաջ գունաթափել էին մասերը, եւ նրանց մարմնի կառուցվածքները նման էին իրար:

«Անհնար է պատկերացնել, թե ինչ ես զգում, երբ մարդը, ում ողջ լինելու համար դու ուրախանում ես, իրականում նա չէ»,- նշել է նախարարության մամուլի քարտուղարը:

Թրամփը ցավակցել է ավտովթարից կանադացի զոհված հոկեիստների կապակցությամբ
Կանադայում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, զոհվել է 14 մարդ (ֆոտո)