Սթոունհենջի հսկայական քարերի մի մասը կարող էր լինել համալիրի կառուցման վայրում մինչ հուշարձանի կառուցումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Science Alert-ին:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ շինարարության համար օգտագործված բոլոր քարերը առաքվել են Սթոունհենջից 32 կմ հեռավորության վրա գտնվող Մալբորո Դաունսից: Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում բացատրել, թե ինչու հուշարձանի ստեղծողները այն չէին կառուցել այնտեղ, որտեղ այդ քարերն ի սկզբանե եղել են, գրում է Science Alert- ը:
Բրիտանացի հնագետ Մայք Փիթսը ենթադրել է, որ երկու չմշակված քարերը՝ այսպես կոչված Գարշապարի քարը եւ համար 16 քարը ի սկզբանե եղել են այնտեղ, որտեղ Սթոունհենջը կառուցվել է:
Այս վարկածը հիմնվում է այն այն հանգամանքի վրա, որ դրանց մոտակայքում հայտնաբերվել են փոսեր, որոնք իրենց չափերով համապատասխանում են այդ քարերին:



























