Ոսկու, նավթի եւ արժեթղթերի գներն աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Ռուսաստանին, որ հրթիռները դեպի Սիրիա են թռչում։

Ոսկու գինը  արեւելյան ժամանակով ժամը 3.39–ին բարձրացել է՝ հասնելով 1355 դոլար ունցիայի դիմաց, հաղորդում է CNBS–ն։

Թրամփի թվիթից հետո նավթի գինը եւս հասել է իր առավելագույնին՝ 66.09 դոլար բարելի դիմաց։