Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Դոհայի հետ հարաբերությունները կարգավորելու համար պնդում են, որ Քաթարը կատարի վերջնագրի պայմանները։ Այս չորս արաբական պետության ղեկավարներն այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել Էր Ռիադում հանդիպման ժամանակ՝ հաստատելով, որ իրենց կողմից առաջ քաշված պայմանների կատարումն անհրաժեշտ պայման է Քաթարի հետ հարաբերությունների նորմալացման համար։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն 13 պահանջներից բաղկացած ցանկ էին ներկայացրել Դոհային, ներառյալ՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Իրանի հետ շփումների կրճատումը եւ Քաթարում թուրքական ռազմակայանի փակումը: Չորս երկրներն անցյալ տարի խզել են հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերելումեջ: